Չավին խորհուրդ է տվել Մեմֆիսին նոր ակումբ գտնել

«Բարսելոնան» պատրաստվում է բաժանվել հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայից, հայտնում է As-ը:

Աղբյուրի համաձայն, թիմի գլխավոր մարզիչ Չավին Մեմֆիսին խորհուրդ է տվել նոր ակումբ գտնել, հակառակ դեպքում նա ողջ հաջորդ մրցաշրջանը կանցկացնի պահեստայինների նստարանին՝ կատալոնական թիմի հարձակման գծում բարձր մրցակցության պատճառով։

Հիշեցնենք՝ այս ամառ թիմին միացան Ռոբերտ Լևանդովսկին և Ռաֆինյան, ինչպես նաև կատալոնական ակումբը նոր պայմանագիր կնքեց Ուսման Դեմբելեի հետ:

Նախորդ մրցաշրջանում Մեմֆիսը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: