Նրա օրոք թիմում անտանելի մթնոլորտ էր․ Գոսլինգ

«Ուոթֆորդի» կիսապաշտպան Դեն Գոսլինգը կարծում է, որ թիմը ճիշտ է վարվել՝ բաժանվելով իտալացի մասնագետ Կլաուդիո Ռանիերիից: Իտալացի մասնագետը հրավիրվել էր նախորդ տարվա աշնանը, սակայն աշխատեց ընդամենը երեք ամիս ու հեռացվեց աշխատանքից։

Գոսլինգը կարծում է, որ այդ ամենի պատճառը վատ մթնոլորտն էր, որը ստեղծել էր Ռանիերին իր նոր աշխատավայրում։

«Բավականին դեպրեսիվ շրջան էր։ Նրա օրոք թիմում անտանելի մթնոլորտ էր, նույնիսկ ակումբի հավաքարարներն էին դա զգում: Մարզումներ, խաղեր, ամեն ինչ վատ էր։ Ես զարմացած եմ, որ ամեն ինչ այսքան երկար տևեց: Այդ շրջանն իսկապես վատ էր»,- Գոսլինգի խոսքերն է մեջբերում Watford Observer-ը:

Նախորդ մրցաշրջանի վերջում «Ուոթֆորդը» դուրս մնաց Պրեմիեր լիգայից: