Ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ ճիշտ ընտրություն եմ կատարել․ Կյելինի

Ջորջիո Կյելինին հայտնել է, որ շարունակում է հետևել «Յուվենտուսին» ԱՄՆ-ից։

Ֆուտբոլիստը նաև նշել է, որ հավատում է Պոլ Պոգբայի ներուժին։ Կյելինիի խոսքով՝ ակումբը միանշանակ ուժեղացել է նրա շնորհիվ։

«Չեմ ափսոսում, որ հեռացել եմ «Յուվենտուսից»։ Ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ ճիշտ ընտրություն եմ կատարել։ Չեմ ափսոսում։

Ես տեսել եմ վերջին ընկերական հանդիպման առաջին խաղակեսը։ Դա հիանալի էր: Պոգբան այն մարդն է, ով ոգևորություն է հաղորդում թիմին: «Յուվենտուսը» պետք է հիանալի մրցաշրջան անցկացնի»,- մեջբերում է Կյելինիին tuttomercatoweb-ը։