ՈՒԵՖԱ-ն դիտարկում է 2028 թ.-ին Եվրո-ի թիմերի թիվը 24-ից հասցնել 32-ի

Եվրոպայի առաջնություններին մասնակցող հավաքականների թիվը կարող է ավելանալ:

ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Եվրո-ից մասնակիցների թիվը հասցնել 32-ի, հայտնում է Associated Press-ը:

Այս առումով վերջնական որոշումը կկայացվի մինչև 2023 թվականը, իսկ փոփոխություններն ուժի մեջ կմտնի 2028 թվականից:

Հիշեցնենք՝ 2016 թվականին մասնակիցների թիվը 16-ից հասցվեց 24-ի: Բայց ՈՒԵՖԱ-ն հիմա մտադիր է կազմակերպության անդամ 55 երկներից 32-ին ԵՎՐՈ-ի եզրափակիչ փուլերին մասնակցելու հնարավորություն ընձեռել:

Եթե այս որոշումը կայացվի, ապա հնարավոր է՝ որակավորման փուլը վերանայել կամ առհասարակ չեղարկել:

Հիշեցնենք՝ աշխարհի առաջնությանը 2026 թվականից սկսած 32-ի փոխարեն կմասնակցի 48 թիմ:

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: