Նրանք շատ գումար են ծախսել, բայց դա արել են խելամտորեն․ Նագելսման

Յուլիան Նագելսմանը գովեստի խոսքեր է ասել «Մանչեսթեր Սիթիի» հասցեին.

«Տպավորիչ ակումբ է։ Ակումբը շատ գումար է ծախսել, բայց դա արել է խելամտորեն, դա ամենակարևորն է։

Փողը միակ լուծումը չէ։ Ձեզ փող է պետք, բայց նաև լավ գաղափարներ, փայլուն գլխավոր մարզիչ Պեպ, սպորտային տնօրեն, տպավորիչ ենթակառուցվածք, մարզադաշտ:

Այն որոշումները, որոնք «Սիթին» ընդունել է վերջին 5 տարիների ընթացքում, տպավորիչ են, և այդ պատճառով նրանք այս պահին Եվրոպայի լավագույն ակումբներից են»,- մեջբերում է «Բավարիայի» գլխավոր մարզչին Manchester Evening News-ը։