Պերեսը ցանկանում է Սանտյագո Բերնաբեուում անցկացնել Սուպերբոլի հանդիպում

Մադրիդի «Ռեալի» նախագահը ցանկանում է Սուպերբոլի խաղն անցկացնել «Սանտյագո Բերնաբեուում»:

Ինչպես հայտնում է Marca-ն, NFL-ի առաջնության եզրափակիչը Մադրիդի «Ռեալի» վերանորոգված մարզադաշտում անցկացնելը Ֆլորենտինո Պերեսի ամենամեծ երազանքներից մեկն է։

Միջոցառումը Մադրիդ տեղափոխելը կարող է բարդ թվալ, սակայն «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտը ապագայում կարող է նման մասշտաբի միջոցառում անցկացնել: Բացի այդ, NFL-ը հետաքրքրված է եվրոպական շուկայով:

Պերեսի ծրագրերից է նաև, օրինակ, «Սանտիագո Բերնաբեու» նոր համալիրում NBA-ի խաղեր հյուրընկալել։