Թոմ Կռուզը ԵՎՐՈ-2020-ի եզրափակչում հաջողություն է մաղթել Անգլիայի հավաքականին

Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը պատմել է, որ դերասան Թոմ Կռուզը հաջողություն է մաղթել Անգլիայի ընտրանուն ԵՎՐՈ-2020-ի եզրափակչում:

Հոլիվուդի դերասանը անգլիացիների հետ կապվել է FaceTime ծրագրի միջոցով ուրբաթ երեկոյան:

«Շատ մարդիկ են ֆուտբոլ սիրում: Հրաշալի է, որ մեզ աջակցում են ոչ միայն Անգլիայում, այլ ամբողջ աշխարհում»,-հավելել է Քեյնը: