Ֆուտբոլիստները պարզապես չեն կարող հրաժարվել այդ երեք ակումբների առաջարկներից․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Ռոբերտ Լևանդովսկու՝ «Բարսելոնա» տեղափոխվելու վերաբերյալ իր կարծիքով։

«Ռոբերտը կարևոր խաղացող էր «Բավարիայի» համար, բայց թիմի կորիզը՝ Նոյերը, Մյուլերը, Կիմիխը, դեռ այնտեղ են։

Այս ամառ «Բավարիան» ֆանտաստիկ ձեռքբերումներ կատարեց։ Ֆուտբոլիստները պարզապես չեն կարող հրաժարվել այնպիսի ակումբների առաջարկներից, ինչպիսիք են «Ռեալը», «Բարսելոնան» և «Բավարիան»: Մնացած բոլորը պետք է ավելի շատ գումար վճարեն տրանսֆերների համար»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։

Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» հուլիսի 24-ին ընկերական հանդիպում կանցկացնի Մյունխենի «Բավարիայի» հետ։