Լոնդոնի «Վեսթ Հեմին» հաջողվել է «Սասուոլոյի» հետ պայմանավորվել հարձակվող Ջանլուկա Սկամակայի տրանսֆերի շուրջ։
Այս մասին հայտնում են լրագրողներ Մատեո Մորետոն և Ադրիեն Գրենյեն։
Ավելի վաղ «Սասուոլոն» Սկամակայի համար պահանջում էր 50 միլիոն եվրո, սակայն, ըստ աղբյուրի, «Վեսթ Հեմը» կարողացել է համաձայնության գալ իտալական ակումբի հետ 40 մլն եվրոյի շուրջ։
Նախորդ մրցաշրջանում Սկամական Իտալիայի առաջնությունում խփել է 16 գոլ։ Ավելի վաղ ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել «Ջենոայում»: