Ցանկանում եմ, որ նա վերադառնա Բարսելոնա․ Պույոլ

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Կարլես Պույոլը լրագրողներին ասել է, որ ցանկանում է՝ հարձակվող Ալեքսիս Սանչեսը վերադառնա կատալոնական ակումբ։

«Դա ինձնից կախված չէ, բայց ես կցանկանայի, որ Ալեքսիսը կրկին հնարավորություն ունենար խաղալ «Բարսելոնայում»:

Նա ամենատաղանդավոր խաղացողներից մեկն է, ում հետ երբևէ խաղացել եմ։ Համոզված եմ, որ նա կարող է հիանալի խաղ ցուցադրել այն ակումբում, որն այժմ ներկայացնում է, բայց իմ կարծիքով նա պետք է խաղա «Բարսելոնայում», – ասել է Պույոլը SPORT-ին։

Հետաքրքիր է, որ Միլանի «Ինտերը», որի կազմում այժմ խաղում է Սանչեսը, այս ամառ հարձակվողին առաջարկել է «Բարսելոնային», սակայն կատալոնացիները որոշել են կենտրոնանալ Ռոբերտ Լևանդովսկու և Ռաֆինյայի տրանսֆերների վրա։