📷Մեծ Բրիտանիայի թագուհին Եվրո-2020-ի եզրափակչից առաջ դիմել է Սաութգեյթին

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ II-ը Եվրո-2020-ի՝ Իտալիայի դեմ կայանալիք եզրափակչի նախօրեին դիմել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին։

 «Միստեր Գարեթ Սաութգեյթ,

55 տարի առաջ ինձ բախտ վիճակվեց Բոբի Մուրի հետ աշխարհի առաջնությանը լինելու ու տեսնելու, թե խաղացողների, մարզիչների ու երկրպագուների համար ինչ է նշանակում հասնել ֆուտբոլային խոշոր միջազգային մրցաշարի եզրափակիչ ու հաղթել այն։

Իմ ու ընտանիքիս շնորհավորանքներն եմ ուզում հղել ձեզ բոլորիդ Եվրոպայի առաջնության եզրափակիչ հասնելու առթիվ ու լավագույնը մաղթել վաղվա խաղում՝ հույսով, որ պատմության մեջ կանցնի ոչ միայն ձեր հաջողությունը, այլև ձեր դրսևորած ոգին, նվիրվածությունը և հպարտությունը»,- թագուհու խոսքերն է փոխանցում Անգլիայի հավաքականի ինստագրամյան էջն ու շնորհակալություն հայտնել նրան աջակցության համար։

Իտալիա-Անգլիա եզրափակիչը կկայանա հուլիսի 11-ին Լոնդոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: