Ռոման, անկասկած, նույն մակարդակի վրա է, ինչ Յուվենտուսը․ Կապելո

Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է «Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալայի տեղափոխությունը «Ռոմա».

«Մենք խոսում ենք մի նախագծի մասին, որը կարող է փոխել Իտալիայի առաջնության թոփ-ակումբների գերակայությունը:

«Ռոման» դարձավ տիտղոսի շատ կարևոր հավակնորդ Դիբալայի հետ գործարքից հետո:

Այս տրանսֆերը ակումբին բարձրացրեց որակապես, ինչը նրանք և ցանկանում էին։ Որակի և ստեղծագործական առումով «Ռոման», անկասկած, նույն մակարդակի վրա է, ինչ «Յուվենտուսը», – մասնագետի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։