Անչելոտին Ազարի համար նոր դիրք է ընտրել խաղադաշտում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին որոշել է նոր դիրքում օգտագործել իր թիմի հարձակվող Էդեն Ազարին։

Լրագրող Անտոն Մեանին հայտնում է՝ 31-ամյա բելգիացին այժմ կխաղա հարձակման կենտրոնում՝ վինգերի փոխարեն կեղծ ինը համարի դիրքում։

Անչելոտին ծրագրում է թեթևացնել հարձակվող Կարիմ Բենզեմայի ծանրաբեռնվածությունը և օգտագործել Ազարի բազմակողմանիությունը՝ հաշվի առնելով նաև մադրիդյան ակումբի հարձակման եզրերում բարձր մրցակցությունը:

Կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրած 23 խաղում դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: