Սուարեսը մոտ է հարազատ ակումբ վերադառնալուն

Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել հայրենիքում։ Այս մասին հայտնել է լրագրող Ռոդրի Վասկեսը։

Մադրիդի «Ատլետիկոյի» հետ պայմանագրի ավարտից հետո 35-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ ունի:

Աղբյուրի տեղեկություններով՝ Սուարեսը «Նասիոնալ» կվերադառնա Մոնտեվիդեոյից, որի սանն է հանդիսանում։ Հարձակվողը լքել է ակումբը 2006 թվականին։

Սուարեսն ավելի վաղ հայտնել էր, որ մի քանի առաջարկ է ստացել MLS-ի ակումբներից: Հաղորդվում էր նաև, որ Դորտմունդի «Բորուսիան» ևս դիտարկում է Սուարեսի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։