Տուխելն ասել է, որ Վերների փոխարեն երջանիկ կլիներ՝ Չելսիում խաղալու համար

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը արձագանքել է հարձակվող Տիմո Վերների խոսքերին, ով ասել էր, որ երջանիկ կլիներ ցանկացած այլ վայրում, որտեղ կանոնավոր կերպով կխաղար հիմնական կազմում:

«Ես զարմացած եմ. եթե ​​ես երիտասարդ խաղացող լինեի և խաղայի «Չելսի» ֆուտբոլային ակումբում, ապա կլինեի մոլորակի ամենաերջանիկ մարդկանցից մեկը»,- ​​ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ Տիմո Վերները կարող է հեռանալ «Չելսիից» այս տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Տուխելը ցանկանում է թարմացնել թիմի հարձակման գիծը։

Ֆուտբոլիստի ծառայություններով ավելի վաղ հետաքրքրված էին Բունդեսլիգայի ակումբները, մասնավորապես՝ «Հերտան» և «Բորուսիան»: