Իկարդին չի պատրաստվում լքել ներկայիս ակումբը

ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին չի ցանկանում հեռանալ իր ներկայիս թիմից։

Լրագրող Ադրիեն Գրենյեն հայտնում է, որ արգենտինացին ցանկանում է առնվազն ևս մեկ մրցաշրջան մնալ «Պարկ դե Պրենսում»:

Միաժամանակ Իկարդին ներառված չէ մարզական տնօրեն Լուիս Կամպոսի ծրագրերում։ Պորտուգալացին ցանկանում է որքան հնարավոր է շուտ ազատվել Մաուրոյից ու նրա համար նոր թիմ գտնել։

Հիշեցնենք, որ Իկարդիի ծառայություններով հետաքրքրված էր Ա Սերիայի նորեկ «Մոնցան», որը պատրաստ էր արգենտինացի հարձակվողին շահավետ պայմանագիր առաջարկել: Նախկինում Մաուրոն Ա Սերիայում հանդես է եկել Միլանի «Ինտերում», որի կազմում բոլոր մրցաշարերում խփել է 100-ից ավելի գոլ։