Տաքսու վարորդը վերադարձրել է Նոյերի կորցրած դրամապանակը

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կորցրել է դրամապանակը։ Ֆուտբոլիստը մոռացել է այն տաքսիում, սակայն վարորդը, նկատելով դա, փորձել է դրամապանակը վերադարձնել տիրոջը, հայտնում է Bild-ը։

Դրամապանակում եղել է մոտ 800 եվրո, ինչպես նաև ֆուտբոլիստի բոլոր բանկային քարտերը։ Վարորդը քշել է ընդհանուր 120 կմ՝ գերմանացի դարպասապահին գտնելու հույսով։ Երբ փորձերն անհաջող են եղել, տաքսու վարորդը կապվել է Նոյերի օգնականի հետ և նրան տվել մարզիկի դրամապանակը։

Մանուել Նոյերը որոշել է շնորհակալություն հայտնել տղամարդուն և երկու շաբաթ անց նրան շապիկ ուղարկել։ Վարորդը, սակայն, չի բավարարվել շապիկով, քանի որ ճանապարհի ընթացքում ծախսել է մոտ 400 եվրո։

«Նման նվերը ծաղր է։ Ես չորս երեխա ունեմ։ Ես ոչինչ չեմ կարող անել այս մարզաշապիկով», – ասել է վարորդը: