Մեմֆիսը հնարավոր է վերադառնա Օլդ Թրաֆորդ

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Մեմֆիս Դեպային հետ բերելու տարբերակը, ով ցանկանում է հեռանալ կատալոնական «Բարսելոնայից»։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, հոլանդացու վերադարձը «Օլդ Թրաֆորդ» շատ իրական է թվում:

Հիշեցնենք, որ 2015 թվականին Մեմֆիսը 35 միլիոն եվրոյի դիմաց ՊՍՎ Էյնդհովենից տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն մի քանի տարի անց հեռացավ թիմից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգայի ևս երկու ակումբ։ Խոսքը «Արսենալի» ու «Տոտենհեմի» մասին է, որոնք նույնպես հավակնում են հոլանդացու տրանսֆերին։