Մանչինի․ Հույս ունենք 90 րոպե բավականություն ստանալ Անգլիայի դեմ խաղից

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է Եվրո-2020-ի եզրափակչում կայանալիք Անգլիայի դեմ խաղի մասին։

«Եզրափակիչը շատ պատճառներով դժվար կլինի, բայց մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա ու ջանանք հնարավորինս լավ իրացնել մեր պահերը՝ իմանալով, որ դա մրցաշարի վերջին խաղն է լինելու։ Հույս ունենք 90 րոպե բավականություն ստանալ խաղից, իսկ հետո գնալ արձակուրդի։ Պիտի գործադրել վերջին ջանքերը։

Անգլիան ուժեղ թիմ է, իսկ Ստերլինգը այն գերազանց խաղացողներից է, որը լրջորեն ավելացրել է։ Պիտի լավ խաղանք նրա դեմ, բայց այդ թիմում ուրիշներն էլ կան։ Չգիտեմ՝ աջից ով կխաղա, բայց կենտրոնում կա Քեյնը։ Նրանց հարձակման գիծը լավն է, խաղացողները հիանալի արագություն ու տեխնիկա ունեն»,- Մանչինիի խոսքերն է փոխանցում  ՈՒԵՖԱ-ի կայքը։

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: