«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին վինգեր Ջեսի Լինգարդը կարիերան կշարունակի «Նոթինգհեմ Ֆորեստում»: Այս մասին հայտնում է Mirror-ը։
Մոտ ժամանակներս Լինգարդը կժամանի «անտառապահների» մարզաբազա։ Ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի «Նոթինգհեմի» հետ։
Ավելի վաղ Լինգարդին չէր հաջողվել համաձայնության գալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ համագործակցության երկարաձգման շուրջ։ Ջեսին տեղափոխվում է «Նոթինգհեմ» ազատ գործակալի կարգավիճակով։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Վեսթ Հեմը» և ամերիկյան «Դի Սի Յունայթեդը»։