📷 Մբապեն հանդիպել է Նակատային

Կիլիան Մբապեն Ճապոնիայում հանդիպել է Հիդետոշի Նակատային:

Երեկ ՊՍԺ-ն ընկերական խաղում հաղթեց «Կավասակի Ֆրոնտալեին» (2:1):

Խաղից հետո փարիզցի հարձակվողը զրուցել է «Ռոմայի» ու Ճապոնիայի հավաքականի նախկին կիսապաշտպանի հետ։

Նակատան Մբապեի կողմից նվեր է ստացել ՊՍԺ-ի յոթերորդ համարով մարզաշապիկը, որի մեջքին գրված է ճապոնացու անունը։