Որքանո՞վ եմ ես հասկանում Լևանդովսկու որոշումը՝ 0,01 տոկոսով․ Սալիհամիջիչ

«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոսել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու «Բարսելոնա» տեղափոխության մասին։

«Որքանո՞վ եմ ես հասկանում Լևանդովսկու որոշումը՝ 0,01 տոկոսով. և ոչ միայն այն պատճառով, որ երբ ես ֆուտբոլիստ էի, մինչև վերջ կատարում էի պայմանագրերս։ Որպես խաղացող՝ ես դա կհստակեցնեի ակումբի ներսում և կկատարեի պայմանագիրս»,- Սալիհամիջիչի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հիշեցնենք, որ Լևանդովսկու պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված էր մինչև 2023 թվականը, սակայն նախորդ մրցաշրջանի վերջում լեհ ֆուտբոլիստը որոշեց ժամանակից շուտ հեռանալ ակումբից։

Կատալոնական ակումբը «Բավարիայի» խաղացողի տրանսֆերի համար կվճարի 45 միլիոն եվրո, ևս 5 միլիոն՝ բոնուսների տեսքով։