Ռեալը մտադիր է 150-200 միլիոն եվրոյի չափով նոր վարկ վերցնել

Մադրիդի «Ռեալը» մտադիր է 150-200 միլիոն եվրոյի չափով նոր վարկ վերցնել «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի վերակառուցման համար։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, այս դեպքում աշխատանքների ընդհանուր արժեքը կգերազանցի 1 միլիարդ եվրոն։

Նշվում է, որ վերջնական նախագծի արժեքի բարձրացումը մասամբ կապված է Ուկրաինայի տարածքում ռուսական հատուկ գործողության հետ, որի պատճառով շատ շինանյութեր թանկացել են։

Նախնական ծրագրով շինարարական աշխատանքներն ավարտելու համար ակումբը նախատեսել էր ծախսել 575 միլիոն եվրո։ Ավելի ուշ Մադրիդի «Ռեալը» լրացուցիչ 225 մլն եվրո է ծախսել: