Հենդերսոնը՝ եզրափակչի մասին․ Անգլիայի համար դժվար կլինի

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը խոսել է Իտալիայի հավաքականի դեմ կայանալիք Եվրո-2020-ի եզրափակչի մասին։

«Սա կարևոր խաղ է ու հիանալի հնարավորություն մեզ համար։ Զգացողությունները տարբերվում են Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ ունեցած զգացողություններից ( «Լիվերպուլի» հետ)։ Մենք տանն ենք՝ «Ուեմբլիում», ու մթնոլորտը լրիվ այլ կլինի։

Մեզ համար դա շանս է ֆուտբոլային ամենակարևոր խաղերից մեկում հաջողության հասնելու համար։ Իտալիան հիանալի թիմ է, դրա համար էլ հասել է եզրափակիչ։ Նրանց պաշտպանությունը շատ ամուր տեսք ուներ այն խաղերում, որ ես դիտել եմ, բայց նրանք նաև հիանալի հարձակման գիծ ունեն, որը գոլեր է խփում ու պահեր ստեղծում։ Այնպես որ շատ դժվար է լինելու։

Բայց միևնույն ժամանակ զգում եմ, որ մենք, եթե մեր մակարդակով խաղանք, նույնպես կարող ենք տհաճություններ ստեղծել Իտալիայի համար»,- Հենդերսոնի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: