Հուսով եմ՝ ապագայում Մեսսին կարող է դառնալ մեր նախագծի մի մասը․ Ինտեր Մայամիի նախագահ

Դեյվիդ Բեքհեմը ցանկանում է Լիոնել Մեսսիին հրավիրել «Ինտեր Մայամի»։ Այս մասին ասել է ամերիկյան ակումբի նախագահ Խորխե Մասը։

«Դե, տեսեք, և՛ Դեյվիդ Բեքհեմը, և՛ ես հավատարիմ ենք աշխարհի լավագույն խաղացողներին Մայամի բերելու գաղափարին: Մենք ցանկանում ենք լինել ԱՄՆ-ում ֆուտբոլային նշաձողը, և երբ խոսքը վերաբերում է աշխարհի լավագույն խաղացողներին, Լեոն, իհարկե, մոլորակի լավագույն խաղացողն է:

Հուսով եմ, որ պայմանները ստեղծված են, որպեսզի նա գա այստեղ և հանդես գա «Ինտեր Մայամիի» մարզաշապիկով: Մենք դրան ենք ձգտում։ Դեռ ոչինչ երաշխավորված չէ, համաձայնություն չկա, բայց ես շատ լավատես մարդ եմ և հուսով եմ, որ ապագայում Լեո Մեսսին կարող է դառնալ մեր նախագծի մի մասը։

Մենք պատրաստվում ենք նոր մարզադաշտ կառուցել… Անցած գիշեր ես շատ ժամանակ եմ անցկացրել Լապորտայի հետ։ Ինձ համար պատիվ է այստեղ տեսնել «Բարսելոնայի» կարգի ակումբների, և ես ցանկանում եմ, որ «Ինտեր Մայամին» սերտ հարաբերություններ պահպանի նման ակումբների հետ»,- մեջբերում է Մասին Daily Mail-ը: