Սուարեսը հնարավոր է կարիերան շարունակի Բունդեսլիգայում

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում, հայտնում է Sky Sport-ը։

35-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ ունի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ պայմանագրի ավարտից հետո:

Ըստ լուրերի՝ Սուարեսն իրեն հարմար առաջարկների բացակայության պատճառով բանակցում էր նաև ուրուգվայական «Մոնտեվիդեոյի» հետ։

Իրավիճակին կարող է միջամտել Դորտմունդի «Բորուսիան», որը ստիպված է նոր հարձակվող փնտրել. թիմի նորեկ Սեբաստիան Ալլերի թիմը վերջերս հայտնաբերել է ուռուցք։ Գերմանական ակումբն այժմ ուժեղացման տարբերակներ է փնտրում և դիտարկում է Սուարեսին ձեռք բերելու հնարավորությունը: