Մենք ընթրեցինք Ալեքսի հետ և հրաժեշտ տվեցինք նրան․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է, որ կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն հրաժեշտ է տվել թիմակիցներին և շնորհակալություն է հայտնել ուկրաինացուն:

Զինչենկոն կարիերան կշարունակի «Արսենալում»:

«Զինչենկոն, ինչպես Գաբրիելը և Ռաhիմը, այս երեք խաղացողների ազդեցությունը հսկայական էր, անհավանական մարդիկ և բացառիկ խաղացողներ, նրանք ավելի հեռուն են գնում: «Չելսին» և «Արսենալը» անհավանական ակումբներ են, ես ուրախ եմ նրանց հաջողություններով։

Մեր շնորհակալությունն ենք հայտնում նրանց խաղադաշտում և դրանից դուրս իրենց պահվածքի համար: Ալեքսի հետ ամեն ինչ լավ էր, մենք կարողացանք նորմալ հրաժեշտ տալ: Գաբրիելի և Ռահիմի հետ չստացվեց, բայց մենք ընթրեցինք Ալեքսի հետ և հրաժեշտ տվեցինք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։