Բավարիան կարող է խաղալ նաև առանց ինձ․ Լևանդովսկի

Ռոբերտ Լևանդովսկին չի կարծում, որ իր հեռանալուց հետո «Բավարիայի» հարձակման ներուժը կթուլանա։

«Կարծում եմ, որ «Բավարիան» այնքան տաղանդավոր հարձակվողներ ունի, որ դասական ինը համարի խաղացողը նրանց պետք չէ: Նրանք կարող են խաղալ նաև առանց ինձ։ Թիմը կարող է խաղալ տարբեր ձևերով և նոր ինքնություն ձեռք բերել:

Կարծում եմ՝ Նագելսմանը շատ գաղափարներ ունի։ Նրան դասական հարձակվող պետք չէ։ Այս գաղափարը կարող է շատ հարմար լինել «Բավարիային»:

Բացի Մանեից և Գնաբրիից, կան նաև Քինգսլի Կոմանը, Լերոյ Սանեն, Թոմաս Մյուլերը, Ջամալ Մուսիալան: Խաղացողներն ավելի մեծ պատասխանատվություն կվերցնեն գոլեր խփելու համար: Նրանք ավելի լավ ցուցանիշ կունենան և ավելի շատ գոլեր կխփեն»,- Bild-ին ասել է «Բարսելոնայի» հարձակվողը։