«Բարսելոնան» և «Չելսին» համաձայնության են եկել պաշտպան Սեզար Ասպիլիկուետայի տրանսֆերի հարցում։
Sport.es-ի համաձայն՝ «Բարսան» տրանսֆերի դիմաց վճարելու է 4-ից 5 միլիոն եվրո: Սպասվում է, որ գործարքը կավարտվի առաջիկա օրերին:
Միևնույն ժամանակ, «Չելսին» ցանկանում է փոխարինող գտնել Ասպիլիկուտային մինչև փաստաթղթերը ստորագրելը։ Խոսքը հավանաբար «Լայպցիգի» խաղացող Յոշկո Գվարդիոլայի մասին է։ 20-ամյա խորվաթ ֆուտբոլիստը շուտով կարող է տեղափոխվել լոնդոնյան ակումբ։
Ասպիլիկուետան 2+1 սխեմայով պայմանագիր կկնքի կատալոնացիների հետ և կարող է միանալ թիմին ԱՄՆ-ում, որտեղ երկու ակումբներն էլ ներկայումս գտնվում են: