Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտպան Էվան Նդիկան կարող է տեղափոխվել Իտալիայի թոփ ակումբներից մեկը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ լրագրողի՝ 22-ամյա ֆրանսիացի խաղացողը հայտնվել է «Միլանի» հետաքրքրությունների ոլորտում։ Ռոսոներիների ղեկավարությունը Նդիկային դիտարկում է որպես Ջաֆեթ Տանգանգային այլընտրանք։
Նդիկայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 32 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում պաշտպանը Ֆրանկֆուրտյան թիմի կազմում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։