Գվարդիոլան արձագանքել է Նեյմարի հավանական տրանսֆերի վերաբերյալ լուրերին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արձագանքել է լուրերին, թե «քաղաքաբնակները» հետաքրքրված են ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ծառայություններով։

«Կներեք, բայց դա ճիշտ չէ: Տեղեկությունը սխալ է, Նեյմարն անհավանական խաղացող է, ես դա գիտեմ։

Նա անհավանական լավ տղա է, բայց սխալ կլինի, եթե «Մանչեսթեր Սիթին» ամեն ամառ գնի 150 խաղացողի»,- Գվարդիոլային է մեջբերում The Sun-ի լրագրող Մարտին Բլեքբերնը:

Նախորդ մրցաշրջանում 30-ամյա Նեյմարը Լիգա 1-ում անցկացրել է 22 խաղ և դարձել 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։