Ռանիերին ասել է՝ ինչու է Դիբալան ընտրել Ռոման

Պաուլո Դիբալան շուտով պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ։ Արգենտինացի հարձակվողն արդեն բուժզննում է անցել տեղափոխությունից առաջ։

Հռոմեական թիմի նախկին մարզիչ Կլաուդինյո Ռանիերին խոսել է այս գործարքի մասին.

«Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել Ժոզե Մոուրինյուին։ Կարծում եմ՝ նա իր խոսքն ասաց այս գործարքում: Իհարկե, Պաուլո Դիբալան ընտրեց «Ռոման», քանի որ նրանց մարզում է Մոուրինյուն»,- ասել է Ռանիերին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Պաուլո Դիբալան նախորդ մրցաշրջանի ավարտին լքեց «Յուվենտուսը»՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։