Ռոմայի ֆուտբոլիստը մոտ է Լիգա 1 տեղափոխվելուն

Մարսելի «Օլիմպիկը» պատրաստվում է ուժեղացնել կազմը Չեմպիոնների լիգային ընդառաջ և ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» կիսապաշտպան Ջորդան Վերետուին:

Այս մասին հայտնում է ֆրանսիական L’Équipe-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբներն արդեն բանակցություններ են վարում Վերետուի տրանսֆերի շուրջ։ Ընդհանրապես, «Ռոման» դեմ չէ իր խաղացողին Լիգա 1 բաց թողնելուն:

Մարսելյան ակումբը ակնկալում է ձևակերպել Վերետուի տրանսֆերը մինչև նոր մրցաշրջանի մեկնարկը։ Նոր ակումբում Ջորդանը պետք է փոխարինի վերջերս ԱՊԼ տեղափոխված Բուբակար Կամարային: