Պաշտոնական․ ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Չեմպիոնշիփ

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Զաք Ստեֆենը վարձավճարով տեղափոխվել է «Միդլսբրո»: Հաջորդ մրցաշրջանը 27-ամյա դարպասապահը կանցկացնի Չեմպիոնշիփի ակումբում։

Երկու տարվա ընթացքում Ստեֆենը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 21 հանդիպում։

Ֆուտբոլիստը Գվարդիոլայի թիմին է միացել 2019 թվականին՝ տեղափոխվելով MLS-ի «Կոլամբուս» ակումբից։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 6 մլն եվրո։

Նա նաև ԱՄՆ-ի հավաքականի անդամ է և ազգային հավաքականի կազմում անցկացրել է 29 հանդիպում։