«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կոչ է անում իր ակումբի ղեկավարությանը շտապել Ջորջինիո Վեյնալդումի տեղափոխության հարցում, ով ներկայումս հակված է հռոմեական ակումբի ճամբար տեղափոխվելուն:
Այս մասին հայտնում է իտալական Calciomercato հրատարակությունը։
Հիշեցնենք, որ Վեյնալդումը ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից։ Հոլանդացին իրեն ավելորդ է զգում Փարիզում և ցանկանում է որքան հնարավոր է շուտ նոր թիմ գտնել։
Վեյնալդումի գլխավոր առաջնահերթությունը իտալական Ա Սերիա տեղափոխվելն է: Այս հարցում ֆավորիտը հենց «Ռոման» է, որը կենտրոնական կիսապաշտպանի գծում ուժեղացում է փնտրում: