«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անհանգստացած է, որ Լիոնել Մեսսին կարող է դառնալ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն։
Այս մասին հայտնում է իսպանական Sport պարբերականը։ Հենց այս պատճառն են ԶԼՄ-ները նշում Ռոնալդուի՝ «Յունայթեդից» հեռանալու որոշման գլխավոր պատճառ։
Նոր մրցաշրջանում Էրիկ տեն Հագի թիմը հանդես կգա Եվրոպայի լիգայում, իսկ Մեսսիի ՊՍԺ-ն հանդես կգա գլխավոր եվրագավաթում։
Այս պահին ցուցակը գլխավորում է պորտուգալացին, ով ունի 140 գոլ։ Մեսսին ունի 125 գոլ իր ակտիվում: Ամենամոտ հետապնդողները՝ Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնայից» և Կարիմ Բենզեման «Ռեալից» (երկուսն էլ՝ 86 գոլ), դժվար թե մոտենան մրցաշարի լավագույն երկու ռմբարկուներին: