Կավանին որոշել է՝ որտեղ է շարունակելու կարիերան

Ուրուգվայցի փորձառու հարձակվող Էդինսոն Կավանին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։

Todofuchajes-ի համաձայն՝ 35-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կկնքի իսպանական «Վիլյառեալը»: Գործարքը կձևակերպվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում։

Կավանին ներկայումս ազատ գործակալ է։ Նրա վերջին ակումբն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» էր։ Էդինսոնը հեռացավ մանկունիանցիներից՝ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։

Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։