Լեհ հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Բեռլինի «Հերտային», կարող է վերադառնալ իտալական Ա Սերիա։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ըստ ինսայդերի՝ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Ա Սերիայի երկու ներկայացուցիչներ, որոնց անունները չի հաղորդվում։
Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը Քշիշտոֆը վարձավճարով անցկացրել է «Ֆիորենտինայում»: «Մանուշակների» կազմում նա անցկացրել է 18 խաղ և դարձել 6 գոլի հեղինակ։ Մինչ այդ նա Ա Սերիայում հանդես է եկել «Միլանի» և «Ջենոայի» կազմում։
Լեհ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 մլն եվրո։