Էնցո Զիդանը նոր ակումբ ունի

Իսպանական «Ֆուենլաբրադան» հայտարարել է կիսապաշտպան Էնցո Զիդանի հետ պայմանագիր կնքելու մասին։

Էնցոն լեգենդար Զինեդին Զիդանի ավագ որդին է։

Կիսապաշտպանը պաշտոնապես պայմանագիր է կնքել ակումբի հետ մեկ մրցաշրջանի համար։ Թիմի առջև խնդիր է դրված բարձրանալ հաջորդ դիվիզիոն։

«Ֆուենլաբրադան» Զիդանի կարիերայի ութերորդ ակումբն է։