Կիսապաշտպան Կենտո Հաշիմոտոն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռոստովին», դարձել է «Ուեսկայի» խաղացող, հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպանը օգտվել է ՖԻՖԱ-ի իրավունքից և դադարեցրել պայմանագիրը ռուսական ակումբի հետ։
Հատկանշական է, որ մարտին Հաշիմոտոն պայմանագիր է կնքել «Վիսել Կոբեի» հետ, սակայն որոշել է կարիերան շարունակել «Ուեսկայում»։
Նշենք, որ «Ուեսկան» հանդես է գալիս իսպանական Սեգունդայում։