Նյուքասլը պատրաստվում է նոր հարձակվող ձեռք բերել

«Ատալանտան» պատրաստ է իր հարձակվող Դուվան Զապատին վաճառել «Նյուքասլին»:

Կաչաղակներն արդեն փորձել են հարձակվողին ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն այն ժամանակ ակումբները համաձայնության չեկան։ Նախորդ շաբաթ «Նյուքասլը» վերսկսել է ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցությունները, և այս անգամ տրանսֆերն ավելի իրական է թվում, հայտնում է L’Eco di Bergamo-ն:

Զապատայի պայմանագիրն ավարտվում է երկու տարուց։ «Ատալանտան» ցանկանում է ազատվել խաղացողից և դեմ չէ նրա տրանսֆերից գումար վաստակելուն: «Ատալանտայի» նախագահ Անտոնիո Պերկասին պատրաստ է այս գործարքին, եթե «Նյուքասլը» 25 միլիոն եվրո վճարի:

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը Ա Սերիայում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։