Ռեալը պատրաստվում է բաժանվել 8 խաղացողից

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատվել ևս ութ խաղացողներից։

Այս մասին գրում հայտնում է իսպանական Marca-ն։

Խոսքը Մարկո Ասենսիոյի, Դանի Սեբալյոսի, Խեսուս Վալյեխոյի, Ալվարո Օդրիոսոլայի, Մարիանո Դիասի, Բորխա Մայորալի մասին է։ Բացի այդ, ակումբը կարող են լքել Տակեֆուսա Կուբոն և Ռեյնյեր Ժեզուսը։

Ավելի վաղ սերուցքայինները բաժանվել էին Գարեթ Բեյլից. ուելսցու պայմանագիրն ավարտվել էր: Մարսելոն նույնպես հեռացավ ակումբից ազատ գործակալի կարգավիճակով: