📷 Ռուսական ակումբը մերժել է Ռոնալդուին․ ակումբի կատակը՝ ֆուտբոլիստի հասցեին

«Սպարտակի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում ցուցադրել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ հորինված նամակագրության սքրինշոթը։ Հարձակվողն այժմ հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»:

Երկխոսության մեջ 37-ամյա պորտուգալացին իբր ողջունում է «Սպարտակին»։ Բայց ի պատասխան ողջույնի, նա կտրուկ մերժում է ստանում։ Սքրինշոթը մակագրված է հետևյալ կերպ. «Նորից ցավ. Բայց ոչ մեզ համար այս անգամ»:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ մոսկովյան ակումբն իր սոցիալական ցանցերում հիշատակում է հայտնի խաղացողների։ Անցյալ տարվա հունվարին կարմիր-սպիտակների մամուլի ծառայությունը նման գրառում էր արել Մեսսիի հետ կեղծ նամակագրությամբ։