Բուրկինա Ֆասոյի հավաքականի ֆուտբոլիստը հնարավոր է կարիերան շարունակի Արսենալում

Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Էդմոնդ Տապսոբան կարող է կարիերան շարունակել «Արսենալում»:

Այս մասին հայտնում է Football Transfers-ը։ Նշվում է, որ «զինագործները» պատրաստ են խաղացողի համար վճարել 50 միլիոն եվրո։

Տապսոբան այս ամառ դարձել է լոնդոնյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը:

Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում պաշտպանը լևերկուզենյան ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։