Իտալացի կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկին չորս տարվա պայմանագիր է կնքել MLS-ի «Տորոնտո» թիմի հետ:
Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնն ազատ գործակալի կարգավիճակ էր ձեռք բերել՝ «Յուվենտուսից» հեռանալուց հետո։
Հավելենք, որ կանադական ակումբում արդեն խաղում են Իտալիայի ներկայացուցիչ երկու ֆուտբոլիստներ՝ պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն և հարձակվող Լորենցո Ինսինյեն։
Բերնարդեսկին նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 36 խաղում դարձել է երկու գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: