Ռեշֆորդն ասել է՝ որ ակումբի հետ մրցակցությունն է ՄՅՈՒ-ի համար առավել կարևոր

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է այն ակումբների մասին, որոնք ամենից շատ չի սիրում։

«Ինձ դուր չեն գալիս «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»։«Լիվերպուլը» պատմություն ունի, ես անձամբ մի փոքր դառնություն եմ զգում դրա համար։ Ինձ դուր չի գալիս «Մանչեսթեր Սիթին», բայց հակառակ կողմին նայելով, իրական պատճառ չկա, որ որևէ մեկը չսիրի նրանց:

Ինձ թվում է, որ մեզ համար ավելի կարևոր է «Լիվերպուլի» հետ մրցակցությունը»,- Ռեշֆորդին է մեջբերում Liverpool Echo-ն։

Հիշեցնենք, որ Ռեշֆորդին ընդամենը մեկ տարի է մնացել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի ավարտին։ Ակումբը ցանկանում է անգլիացու հետ պայմանագիրը երկարաձգել առնվազն մեկ տարով՝ նրան անվճար չկորցնելու համար։