🎥/📷 TotoGaming-ը ուսանող-մարզիկների հետ է

TotoGaming-ը շարունակում է համագործակցությունը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հետ։

Այս անգամ TotoGaming ընկերությունն իր աջակցությունը կցուցաբերի ՀՖԿՍՊԻ մագիստրանտ, ձյուդոիստ Մերուժան Սարգսյանին։ Վերջինս մասնակցելու է հուլիսի 17-ից 30-ը Լեհաստանի Լոդզ քաղաքում անցկացվող Եվրոպական համալսարանական խաղերին՝ ներկայացնելով Հայաստանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը։

Հայ մարզիկին հաղթական տրամադրելու և սպորտում Հայաստանի ներգրավվածությունը ամրապնդելու նպատակով TotoGaming ընկերությունն իր վրա է վերցրել Մերուժանի մասնակցության ֆինանսական հովանավորչությունը: 

Մանրամասները՝ տեսանյութում․

Լուսանկարները՝ ստորև․