Օնանան մոտ է Միլան տեղափոխվելուն

«Բորդոն» առաջարկ է ստացել իտալական ակումբից կիսապաշտպան Ժան Օնանայի տրանսֆերի վերաբերյալ՝ 9 միլիոն եվրոյի չափով։

RMC Sport-ը հայտնում է, որ Ա Սերիայի չեմպիոն «Միլանն» է դիմել առաջարկով:

Կամերունցի կիսապաշտպանը պատրաստվում է հեռանալ ակումբից, և ֆրանսիական ակումբը ևս դեմ չէ այդ գործարքին:

Բացի իտալական ակումբից, կիսապաշտպանի տրանսֆերին հավակնում է նաև «Պորտուն»: Ինքը՝ խաղացողը, ցանկանում է կարիերան շարունակել Իտալիայում։