Ռուսական ակումբը հետաքրքրված է Մագալյանի ծառայություններով

Ըստ СЭ-ի՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ն հետաքրքրված է «Այաքսի» պաշտպան Լիսանդրո Մագալյանով։

Մոսկովյան ակումբը ցանկանում է ուժեղացնել պաշտպանության կենտրոնը 28-ամյա արգենտինացու միջոցով։

Նախորդ մրցաշրջանում պաշտպանը վարձավճարով հանդես է եկել «Անդերլեխտում», որի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 31 խաղում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Նա նախկինում հանդես է եկել «Բոկա Խունիորսում», «Ալավեսում» և «Կրոտոնեում»: