Պեպեն հնարավոր է փոխի ակումբային գրանցումը

«Արսենալի» կիսապաշտպան Նիկոլա Պեպեն կարիերան կարող է շարունակել «Լիդսում»: Բացի անգլիական ակումբից, ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Սևիլիան», «Մարսելը» և «Լիոնը»:

«Արսենալը» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին 30 միլիոն եվրոյով, հայտնում է Daily Mail-ը: «Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան նոր մրցաշրջանում հույսը չի դնում խաղացողի վրա։

Պեպեն «Արսենալ» է տեղափոխվել «Լիլից» 2019 թվականին 80 միլիոն եվրոյի դիմաց: Սակայն ֆուտբոլիստը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, և այժմ «զինագործները» գնորդ են փնտրում նրա համար։

Նախորդ մրցաշրջանում Պեպեն Պրեմիեր լիգայում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։